+374 94100606
+374 91477774 +374 94001101
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«Ասկետ-16» ՍՊԸ կոլեկտիվի ջանքերն ուղղված են պատվերների որակյալ և օպերատիվ կատարմանը:

Մեր մասնագետները պատրաստակամ են կատարելու բոլոր աշխատանքները նախատեսված ժամանակահատվածում:

«Ասկետ-16» ՍՊԸ-ն համալրված է աշխատանքի մեծ փորձ ունեցող այնպիսի մասնագետներով, որոնք պատվիրատուների առջև աչքի են ընկնում իրենց կատարած որակյալ աշխատանքով:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

՛՛Ասկետ-16՛՛ ՍՊԸ-ն ստեղծվել է 2016թ.-ին: Ընկերության գործունեության հիմնական բնույթը հանդիսանում է տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության և հետիոտնի անվտանգության ապահովվումը:
Ներկայումս ընկերությունը պատրաստում և տեղադրում է ճանապարհային նշանների ողջ տեսականին՝ համաձայն պետական ստանդարտների(ГОСТ 52289-2004): Միաժամանակ պատրաստում է ժամանակավոր տեղափոխվող նշաններ՝ հենասյուների վրա: Ի դեպ, մեր նշանները ուշադրություն են գրավում, քանի որ պատրաստվում են ամենաառաջատար տեխնոլոգիաներով և օգտագործվում են բարձրորակ նյութեր: Նշանների հիմքերը պատրաստված են ցինկապատ թիթեղից (հաստությունը 0.7-0.8մմ):
Կազմակերպությունը զբաղվում է նաև ժամանակավոր կամ մշտական ճանապարհային հորիզոնական և ուղղաձիգ գծանշումներով: Կատարվում է նաև մեքենաների, հասարակական տրանսպորտի կանգառատեղերի, պահեստային տարածքների գծանշումներ:
Դպրոցների և մանկապարտեզների հատկացված տարածքում, ուսուցողական նպատակով կազմակերպությունը կատարում է նախագծային, նշանների ու լուսացույցերի տեղադրման և գծանշման աշխատանքներ:
Վթարային իրավիճակների առաջացման հիմնական պատճառները կտրուկ շրջադարձների, բակեր մտնելու և դուրս գալու պահերին են: Դրանք կանխորոշելու համար, մենք տեղադրում ենք գոգավոր հայելիներ, որոնց շնորհիվ մեծանում է տեսադաշտը, որն ապահովվում է վարորդին տվյալ տեղանքի ամբողջ ինֆորմացիան:
Կազմակերպությունը կատարում է նախագծային աշխատանքներ՝ պատվիրատուի ներկայացրած տեխնիկական պահանջներին համապատասխան:
Չնայած նրան, որ կազմակերպությունը երիտասարդ է, այն համալրված է մեծ աշխատանքնային փորձ և բարձր պռոֆեսիոնալիզմ ունեցող աշխատողներով, որոնցից ուրաքանչյուրն ունեն տասնյակ տարիների աշխատանքային պրակտիկ փորձ:
Աշխատակիցների բարձրագույն գիտելիքները հնարավորություն են տալիս օգտագործել ամենաարդյունավետ մեթոդները աշխատանքի ընթացքում, որի արդյունքում կազմակերպությունը պատվիրատուներին առաջարկում է շուկայականից զգալի ցածր գներ: